AM
1 Հոկտեմբեր 2025 - 07:54 AMT

ՀՀ–ն և Ռուանդան մտադիր են գործակցել նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այս տարվա սեպտեմբերի 30-ին հյուրընկալել է Ռուանդայի Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների և նորարարության նախարարության պետական նախարար Իվ Իրադուկունդայի գլխավորած պատվիրակությանը՝ երկկողմ համագործակցությունն ամրապնդելու նպատակով՝ նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, տեղեկացնում են նախարարությունից։

Հանդիպման շրջանակում կողմերը անդրադարձ են կատարել մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունների՝ դիտարկելով համագործակցության խորացման հնարավորությունները, հատկապես կենտրոնանալով կիբեռանվտանգության և տեխնոլոգիական հմտությունների զարգացման վրա։

Երկուստեք վերահաստատվել է պատրաստակամություն՝ շարունակելու երկխոսությունը և ուսումնասիրելու այն մեխանիզմները, որոնք հնարավոր կդարձնեն գործնական համագործակցությունը՝ միտված երկու երկրների տեխնոլոգիական զարգացմանն ու թվային համակարգերի կայունության ամրապնդմանը։

Հատուկ շեշտադրվել է փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի խթանման և նորարարական կայուն հարթակների ձևավորման կարևորը։