AM
1 Հոկտեմբեր 2025 - 08:24 AMT

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում ՀՀ–ն ունի 4 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիայի հոկտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 4 գրոսմայստեր:

Տղամարդկանց վարկանիշային աղյուսակում Հայաստանից միայն երկու գրոսմայստեր կա` Շանթ Սարգսյանը, որը 50-րդն է և Ռոբերտ Հովհաննիսյանը, որը 94-րդն է, հայտնում է Արմենպրեսը։

Կանանց դասակարգման աղյուսակում ևս Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ` Էլինա Դանիելյանը (34-րդ տեղ) և Լիլիթ Մկրտչյանը (66-րդ տեղ):

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դասակարգման աղյուսակում 23-րդն է: