AM
1 Հոկտեմբեր 2025 - 08:45 AMT

Երևանի մարաթոն 2025-ը կանցկացվի հոկտեմբերի 4-5-ին

Հոկտեմբերի 4-5-ը մայրաքաղաքում կանցկացվի «Երևանի մարաթոն 2025»-ը, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ անկախ տարիքից, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Մասնակիցների համար սահմանվել են տարբեր հեռավորություններ՝ կախված տարիքային խմբից։

  • 1 կմ մանկական վազք՝ նախատեսված է 7-ից 12 տարեկան երեխաների համար (3 տարեկանից փոքրերը կարող են մասնակցել ծնողների ուղեկցությամբ),
  • 5 կմ վազք՝ 13 և բարձր տարիքի մասնակիցների համար,
  • 12 կմ՝ հասանելի է 16 տարեկանից բարձր անձանց,
  • 21.1 կմ և 42.2 կմ՝ նախատեսված են 18 տարեկանից բարձր մեծահասակների համար։

Ծրագիր

Հոկտեմբերի 4` 1 կմ (երեխաների) և 5 կմ վազք (մեկնարկ/ավարտ՝ Հրազդանի կիրճում)

Հոկտեմբերի 5` հիմնական վազքերը՝ 42.2 կմ, 21.1 կմ և 12 կմ (մեկնարկ/ավարտ՝ Շահումյանի հրապարակում)

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել: