Wizz Air ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոլանդ Տիշները հայտարարել է, որ դադարեցվում են Երևան–Վիեննա չվերթերը։
Նրա խոսքով՝ պատճառը Վիեննայի օդանավակայանում հարկերի և վճարների բարձրացումն է, ինչի հետևանքով ընկերությունը փակելու է իր բազան այդ քաղաքում, հայտնում է Radar Armenia-ն։
«Փուլային կարգով առաջինը մարտից կդադարեցվեն Վիեննայից իրականացվող չվերթերը, իսկ հետո կտեղեկացնենք այլընտրանքային ուղղությունների մասին»,– նշել է Տիշները։






