Ֆուտբոլի լեգենդ, Մոսկվայի «Սպարտակ» ակումբի պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը ընդգրկվել է ուկրաինական «Միրոտվորեց» կայքի տվյալների բազայում։
Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Սիմոնյանը մեղադրվում է «Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններ կատարելու մեջ», հայտնում է Sputnik Արմենիան։
Նա միացել է «Միրոտվորեցում»-ում արդեն ընդգրկված մի շարք այլ ռուսաստանյան հանրահայտ գործիչների շարքին։ Դրանց թվում են՝ Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, դահուկավազքի եռակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Բոլշունովը, ֆուտբոլիստ Արտյոմ Ձյուբան, գեղասահքի Եվրոպայի չեմպիոն Մարկ Կոնդրատյուկը։
Նիկիտա Սիմոնյանը, որն այժմ 98 տարեկան է, նա «Սպարտակի» պատմության ամենաարդյունավետ ռմբարկուն է և դարձել է 160 գոլի հեղինակ։ Ակումբում նա հանդես է եկել 1949-1959 թվականներին։
Սիմոնյանը նաև գլխավորել է «Սպարտակը» որպես մարզիչ՝ երկու փուլով՝ 1960-1965 և 1967-1972 թվականներին։ 1956 թվականին նա ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է օլիմպիական ոսկե մեդալ։
Նա կարևոր ներդրում է ունեցել նաև հայկական ֆուտբոլում. Նիկիտա Սիմոնյանի ղեկավարությամբ Երևանի «Արարատը» դարձել է ԽՍՀՄ-ի առաջնության հաղթող և գավաթակիր։






