Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, մեկնաբանելով արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի նկատմամբ դատավճիռը, ընդգծել է, որ այն վկայում է ՀՀ–ում ժողովրդավարության և իրական արդարադատության բացակայության մասին և խախտում է հասարակության հոգևոր և բարոյական հիմքերը։
Ըստ նրա՝ Աջապահյանի դատավճիռը քաղաքական դրդապատճառ ունի և կապված է առաջիկա ընտրությունների հետ, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի երկամյա ազատազրկումը ևս մեկ վկայություն է այն բանի, որ Հայաստանում ժողովրդավարություն և արդար դատական համակարգ չկա: Դա նաև բոլոր հոգևոր-բարոյական նորմերի ոտնահարում է։ Ակնհայտ է, որ դատարանի որոշումը՝ խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ, քաղաքական դրդապատճառ ունի և կապված է սկզբունքային ու հայրենասեր արքեպիսկոպոսի՝ ժողովրդի շրջանում ունեցած ժողովրդականության հետ», – նշել է Աբրահամյանը։
Նա հիշեցրել է, որ ժամանակին դատապարտված արքեպիսկոպոսը հրաժարվել է կատարել հոգեհանգստի արարողություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ՝ այդպիսով արտահայտելով իր վերաբերմունքը վերջինիս քաղաքականության նկատմամբ, այդ թվում՝ եկեղեցու հանդեպ։
«Եկեղեցու և հոգևորականների դեմ պայքարը ոչ մեկին պատիվ չի բերում և անջնջելի խարան է ոչ միայն իշխանությունների, այլ, ցավոք, նաև ամբողջ հասարակության վրա», – ամփոփել է Աբրահամյանը։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակել է դատավճիռը:






