ԱՄՆ դրոշի տակ հանդես եկող Լևոն Արոնյանը Grand Chess Tour Finals մրցաշարի եզրափակչում 20:8 հաշվով առավելության է հասել հնդիկ գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհայի նկատմամբ։
Այս արդյունքով Արոնյանը զբաղեցրել է մրցաշարի 3-րդ հորիզոնականը և իրավունք է ստացել մասնակցելու հաջորդ տարվա մրցաշարին, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Լավագույն եռյակն է․ 1-ին տեղ՝ Ֆաբիանո Կարուանա, 2-րդ տեղ՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավ, 3-րդ տեղ՝ Լևոն Արոնյան։






