Ինդոնեզիայի Բոգոր քաղաքում կայացած Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը 8 մեդալ է նվաճել ` մեկ ոսկի, երկու արծաթ, հինգ բրոնզ, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Առաջնությունն անցել էհոկտեմբերի 3-6-ը։
Ռոբերտ Սիմոնյանը (58 կգ) դարձել է աշխարհի չեմպիոն՝ նվաճելով ոսկե մեդալ։
Պատանեկան կարգում բրոնզե մեդալներ են նվաճել Սիմոնյան Նարեկը (58 կգ) և Շատվերյան Գոռը (71 կգ): Բրոնզե մեդալ է նվաճել նաև Օհանյան Մհերը (71 կգ), իսկ Սարուխանյան Սեյրանը (88 կգ) արժանացել է արծաթե մեդալի։
Մարտական սամբոյի երիտասարդական պայքարում Տիգրան Գրիգորյանը (58 կգ) և Համբարձումյան Վադիսը (71 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ։ Արմեն Սաֆարյանը (79 կգ) դարձել է արծաթե մեդալակիր։
Ոսկե մեդալակիր Ռոբերտ Սիմոնյանը սամբոյի աշխարհի չեմպիոն էր դարձել նաև 2022 թվականին։






