Ադրբեջանում շինծու գործով կալանքի տակ գտնվող գործարար Ռուբեն Վարդանյանն ամբողջությամբ դադարեցրել է մասնակցությունը ռուսական ավտոմոբիլային բիզնեսին՝ վաճառելով իր բաժնեմասը «Ատոմ» էլեկտրամոբիլի նախագծում։
«Վոսխոդ» ՍՊԸ-ում նրա ունեցած 25 տոկոս բաժնեմասը, որը «Կամա» ընկերության հիմնական բաժնետերն է, փոխանցվել է հենց այդ ընկերությանը, գրում է «Կոմերսանտը»։
Այս գործարքից հետո «Վոսխոդի» համատիրոջ կարգավիճակը պահպանել են ԿամԱԶ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կոգոգինը (37,5%) և «Սպեկտր» ՍՊԸ-ն (37,5%)։
2024–ին նաև նաև դադարեցրել էր իմ ասմանկցությունը «ԿամԱզ»–ում։ Փորձագետները կարծում են, որ գործարարը նախագծից դուրս է եկել անձնական բարդ իրավիճակի պատճառով։
«Կաման» հաստատել է իր մտադրությունը՝ մինչև տարվա վերջ սկսել «Ատոմ» էլեկտրամոբիլի սերիական արտադրությունը «Մոսկվիչ» գործարանում։
Ռուբեն Վարդանյանը իր ուղերձում նշել է, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների։






