Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի երրորդ տուրի շրջանակում կայանալիք Հունգարիա-Հայաստան հանդիպման մրցավարական կազմը կլինի անգլիական։
Խաղի գլխավոր մրցավարի պարտականությունները կկատարի Քրիս Կավանանը։ Նրան կօգնեն Դեն Կուկը, Յան Հասինը և Սեմ Բարոտը, իսկ VAR համակարգի աշխատանքը վստահված է Էնդրյու Մեդլինին, հայտնում է Արմենպրեսը։
Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20:00-ին, Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։
Հայաստանի ազգային հավաքականը երրորդ տուրում կմրցի Հունգարիայի թիմի հետ՝ պայքարելով աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորության համար։






