Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերով մարզերին ավելի քան 1 մլրդ 582 մլն դրամ կհատկացվի: Այդ մասին ասվել է կառավարության նիստում։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հայտնել է, որ ներկայացված որոշման նպատակն է 2025 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորել համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրեր։
Ըստ նախագծի՝ կհամաֆինանսավորվի 24 համայնքի կողմից ներկայացված 26 ծրագիր։
«Ցանկանում եմ նշել, որ սույն որոշման հաստատմամբ կունենանք 2025 թվականի պետական բյուջեից 14.9 մլրդ դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր»,- նշել է փոխնախարարը։






