AM
9 Հոկտեմբեր 2025 - 13:56 AMT

Պուտինն՝ ադրբեջանական ինքնաթիռի մասին․ ՌԴ–ն իրավական գնահատական կտա, փոխհատուցում կտրամադրի

Դուշանբեում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիւպումը, որ առաջինն էր հարաբերությունների որոշակի սառեցումից հետո։

Պուտինը Ալիևին է ներկայացրել ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման մանրամասները, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա հայտարարել է, որ ՌԴ–ն իրվական գնահատական կտա բոլոր պաշտոնյաների գործողություններին։

«Այն ամենն, ինչ պահանջվում է նման ողբերգական դեպքերում, ռուսական կողմն ամեն ինչ կանի փոխհատուցումների մասով»,–ասել է Պուտինը։

Նա նաև ասել է, որ երեկ և նախորդ օրն է իմացել բոլոր մանրամասները։

«Մեր առաջին հեռախոսազրույցում ես ոչ միայն ներողություն եմ խնդրել այն բանի, համար, որ ողբերգությունը տեղի է ունեցել ՌԴ երկնքում, այլև իմ անկեղծ ցավակցություններն են հայտնել զոհվածների հարազատներին»,–ասել է Պուտինը։

Նա հավելել է, որ ՌԴ–ն ամեն ինչով աջակցում է հետաքննությանը։

Պուտինն ասել է, որ ավիավթարի պատճառը եղել է այդ թվում ուկրաինական ԱԹՍ–ն, որն այդ ժամանակ եղել է երկնքում։

«Երկրորդ պատճառը ՌԴ ՀՕՊ համակարգում խափանումներն են եղել։ Եվ արձակած երկու հրթիռները չեն խոցել ինքնաթիռը, այդ դեպքում այն ուղղակի տեղում կտապալվեր, այլ պայթել են, գուցե դա եղել է ինքնաոչնչացում ինքնաթիռից մոտ 10 մ հեռավորության վրա»,–ասել է Պուտինը։

Ըստ նրա, հավանաբար, բեկորներն են խոցել ինքնաթիռը։ Նա հավելել է, որ առաջարկվել է վայրէջք կատարել Մախաչկալայում, սակայն օդաչուները չեն համաձայնել։

Պուտինը հույս է հայտնել, որ Մոսկվայի և Բաքվի գործակցությունը կշարունակվի դաշնակցային ոգով։

Ալիևը շնորհակալություն է հայտնել մանրամասների համար և խոսել է հանդիպման դրական ուղերձների մասին, հայտնում է Minval.az-ը։

«Ինչպես Դուք նշեցիք, ոչ միայն առևտրատնտեսական հարաբերություններում, այլև բոլոր այլ ուղղություններով այս տարի հարաբերությունները հաջողությամբ զարգացել են։ Ինչպես Դուք նշեցիք, ապրանքաշրջանառության զարգացման մեջ կա լավ դինամիկա։ Բացի այդ, բոլոր այլ ուղղություններով ոչ մի տեղ որևէ դանդաղում կամ հետընթաց չի եղել։ Ընդհակառակը, այն «ճանապարհային քարտեզները», որ մենք Ձեզ հետ հաստատել ենք, հաջողությամբ իրականացվում են։

Վերջերս նաև տեղի է ունեցել ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստ, որտեղ համանախագահները մանրամասն քննարկել են հարցերի լայն շրջանակ, և ոչ միայն առևտրատնտեսական։

Եվ իհարկե, այսօր լավ հնարավորություն է՝ ևս մեկ անգամ վերանայելու օրակարգը։ Մեր օրակարգը բավականին ընդգրկուն և դրական է։ Ուստի ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում այս տեղեկատվության համար և վստահ եմ, որ այն ուղերձները, որոնք մենք այսօր հղում ենք մեր հասարակություններին, նույնպես դրականորեն կընդունվեն», — ասել է Ալիևը։

Վերջին շրջանում 2 երկրների հարաբերությունները բավականին լարվել էին։ Հարաբերությունները սրվել են ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո, որի համար Բաքուն ՌԴ–ին է մեղադրում։

Օգոստոսի սկզբին Բաքուն հայտարարել էր, որ «Ռուսաստանի միտումնավոր ավիահարվածների» մասին, որոնք հասցվել են պետական SOCAR ընկերության նավթաբազային և Ուկրաինայի տարածքում գտնվող այլ ադրբեջանական օբյեկտներին։

Մոսկվայի շրջանի ադրբեջանցիների տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Էլշան Իբրահիմովն արտաքսվել է Ռուսաստանի տարածքից։ Մի քանի օր առաջ Էլշան Իբրահիմովը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։

ՌԴ Քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզի քննչական վարչությունը հունիսի 27–ին հաղորդել է, որ Եկատերինբուրգում ձերբակալվել է 6 կասկածյալ, որոնց մեղադրում են անցյալ տարիներին մի շարք ծանր հանցագործություններ կազմակերպելու մեջ։ Ըստ քննության, նրանք «մաս են կազմել էթնիկ հանցավոր խմբավորման» և մասնակցել են 2001, 2010 և 2011 թվականներին սպանությունների և սպանության փորձերի։ Ստացված նախնական տվյալներով՝ մեկ անձ մահացել է սրտային անբավարարությունից, երկրորդի մահվան պատճառները կպարզվեն հետագայում: