Կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է «Կրասնոդար» ակումբի սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ։
Նա հաղթող է ճանաչվել երկրպագուների քվեարկությամբ՝ ստանալով ձայների 25․51%-ը՝ առաջ անցնելով դարպասապահ Ստանիսլավ Ագկացևից (19․6%) և պաշտպան Դիեգո Կոստայից (11․28%), հայտնում է Match TV-ն։
Սեպտեմբերին Սպերցյանը մասնակցել է 4 խաղի և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Օգոստոսին ևս Սպերցյանը ճանաչվել է թիմի լավագույն ֆուտբոլիստ։






