Հայաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար փախստականների հարցերով միջազգային փաստաթղթերին միանալու եւ դրանց կիրառման ուղղությամբ ձեռնարկված քայլերի առումով: Այդ մասին այսօր հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր Կոմիսար Քամե Մորժանը ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ժամանակ: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են փախստականների հիմնահարցերը երկրում` անդրադառնալով նաեւ տարածաշրջանային հակամարտություններին եւ դրնաց կարգավորմանը: