AM
11 Հոկտեմբեր 2025 - 08:58 AMT

Պապյան․ «Մատրյոշկա» ցանցի բոտերն ավելի քան 60 տեսանյութ են հրապարակել Փաշինյանի դեմ

CyberHUB-AM–ի համահիմնադիր Արթուր Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հունիսին կայանալիք ընտրություններից առաջ արդեն արձանագրվել են ապատեղեկատվության տարածման դեպքեր։

Նա նշել է, որ վերջին ամիսներին «Մատրյոշկա» ցանցի բոտերն ավելի քան 60 տեսանյութ են հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։

«Հայաստանում հունիսին նախատեսված ընտրություններին ընդառաջ արդեն իսկ սկսվել են թե՛ կիբեռ, թե՛ ապատեղեկատվական գրոհներ։ Այդպիսի հերթական արշավը գտել ու բացահայտել է «блокировщик ботов» օգտահաշիվը X սոցիալական հարթակում։

Կրեմլի բոտերը, որոնց Агентство հարթակը նույնականացրել է ռուսական «Մատրյոշկա» ապատեղեկատվական ցանցի հետ, Փաշինյանի կառավարության դեմ ուղղված քարոզչական նյութեր են տարածել։

Նույն՝ Агентство հարթակի տվյալներով, վերջին չորս ամիսների ընթացքում «Մատրյոշկա» ցանցի բոտերը հրապարակել են մոտ 60 տեսանյութ, որոնք ուղղված են Փաշինյանի դեմ»,–ասվում է գրառման մեջ։

2026–ի հունիսին ՀՀ–ում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ։