ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ համաշխարհային հակամարտությունների կարգավորման գործում իր ներդրման բարձր գնահատականի համար։
«Շնորհակալություն, նախագահ Պուտին», — գրել է նա Truth Social-ում՝ կցելով տեսանյութy, որտեղ ՌԴ նախագահը խոսում է Խաղաղության Նոբելյան մրցանակի մասին, գրում է Interfax.ru-ն։
Տեսանյութում Պուտինն ասում է, որ Թրամփը «իրականում շատ բան է անում՝ լուծելու երկար տարիներ, երբեմն էլ տասնամյակներ շարունակվող բարդ ճգնաժամերը»։
Տարվա ընթացքում Դոնալդ Թրամփը մի քանի անգամ բացահայտ կամ ակնարկներով ասել է, որ կցանկանար արժանանալ Նոբելյան խաղաղության մրցանակին։
Ավելի վաղ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է ճանաչվել Վենեսուելայի ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարիա Կորինա Մաչադոն։ Պարգևը նրան տրվել է «վենեսուելացիների համար ժողովրդավարական արժեքների խթանմանն ուղղված անդադար աշխատանքի և բռնապետությունից դեպի ժողովրդավարություն արդար ու խաղաղ անցման պայքարի համար»։
Սպիտակ տան արձագանքը եղել է հետևյալը. «Նոբելյան կոմիտեն ապացուցեց, որ իրենք խաղաղությունից առավել քաղաքականությունն են առաջնահերթ համարում»։






