AM
28 May 2002 - 18:54 AMT

ՌՈՒՍԱԿԱՆ ԷՍՏՐԱԴԱՅԻ ՊՐԻՄԱԴՈՆՆԱ ԱԼԼԱ ՊՈՒԳԱՉՈՎԱՆ ԾԽՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԽԱԳԼԱՆԱԿՆԵՐ

Հնարավոր է, որ մոտ ժամանակներս «Սիգարոն» հայկական էլիտար ծխախոտները կվերանվանվեն «Պրիմադոննա»: Ինչպես տեղեկացնում է «Դե-ֆակտո» գործակալությունը` վկայակոչելով «Արգումենտի ի ֆակտի» ռուսաստանյան թերթը, Հայաստանի ծխախոտի ֆաբրիկան այդ թեմայով բանակցություններ է վարում ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովայի հետ: Երգչուհու խոսքերով` վերջին ժամանակներս նա ծխում է բացառապես «Սիգարոն»: Իր ընտրությունը նա բացատրում է հետույալ կերպ. «Դա շատ թեթեւ ծխախոտ է, ըստ այնմ, յուրաքանչյուր ծխագլանակ դրված է յուրօրինակ մուշտուկի մեջ, եւ տուփի դիզայնը ոչնչով չի զիջում թանկարժեք արտասահմանյան տուփերին»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: