ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ու ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն մասնակցություն են ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների խորհրդի՝ Վաշինգտոնում մեկնարկած տարեկան հանդիպումների շրջանակում անցկացված ՀԲ և ԱՄՀ ընկերակցային խմբի (Constituency) ամենամյա բարձր մակարդակի ժողովին։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով Հայաստանի խաղաղության օրակարգի շրջանակում իրականացվող կառուցողական բարեփոխումներին, ինչպես նաև երկրի հանձնառություններին՝ միտված տարածաշրջանային համագործակցության խորացմանն ու կայուն զարգացման խթանմանը։
Ժողովի ընթացքում ԱՄՀ-ի, ՀԲ-ի և խմբի անդամ պետությունների ներկայացուցիչներն անդրադարձել են գլոբալ տնտեսական իրավիճակին, քննարկել են փոխգործակցության ամրապնդման ուղիներն ու զարգացման համատեղ ռազմավարական նպատակները։ Ժողովն ավարտվել է մասնակիցների տեսլականների ներկայացմամբ։
Հանդիպման ավարտին Ընկերակցային խմբի երկրները վերահաստատել են իրենց նվիրվածությունը՝ շարունակելու բազմակողմ համագործակցությունն ու համատեղ ջանքերը տնտեսական զարգացման ուղղությամբ։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






