AM
17 Հոկտեմբեր 2025 - 14:17 AMT

Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշում նահանջել է 2 տեղով

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների թարմացված վարկանշային աղյուսակը, որտեղ Հայաստանի հավաքականը նահանջել է 2 տեղով՝ զբաղեցնելով 104-րդ հորիզոնականը՝ 1204.7 միավորով։

Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում այժմ գտնվում է Իսպանիայի հավաքականը՝ 1880.76 միավորով։ Լավագույն հնգյակում տեղ են գտել նաև Արգենտինան (1872.43), Ֆրանսիան (1862.71), Անգլիան (1824.3) և Պորտուգալիան (1778), գրում է Aysor.am-ը։

Թոփ տասնյակում ընդգրկված են նաև Նիդերլանդները (6-րդ՝ 1759.96), Բրազիլիան (7-րդ՝ 1758.85), Բելգիան (8-րդ՝ 1740.01), Իտալիան (9-րդ՝ 1717.15) և Գերմանիան (10-րդ՝ 1713.3)։

Հունգարիան գտնվում է 37-րդ հորիզոնականում՝ 1504.92 միավորով, իսկ Իռլանդիան՝ 62-րդ տեղում՝ 1401.18 միավորով։