AM
18 Հոկտեմբեր 2025 - 10:03 AMT

Բաքուն միլիարդներ է հատկացրել 2026–ի ռազմական բյուջեի համար՝ ավելացնելով մոտ 4%-ով

Ըստ «Ադրբեջանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի՝ պաշտպանության և ազգային անվտանգության նպատակներով կհատկացվի մոտ 8.7 միլիարդ մանաթ, հայտնում է Minval.az-ը։

Բյուջեի նախագիծը նախատեսում է, որ ընդհանուր ծախսերը պաշտպանության և ուժային համակարգերի վրա կկազմեն 8,714,781 860 մանաթ։

Այդ գումարից՝ 3, 030,735,789 մանաթ կտրամադրվի զինված ուժերին, 480,623,148 մանաթ՝ ազգային անվտանգության կարիքներին, 541, 633,496 մանաթ՝ պետական սահմանապահ ծառայությանը, 5,091,411 մանաթ՝ պաշտպանության և անվտանգության ոլորտի կիրառական հետազոտություններին, 4,656,698,016 մանաթ՝ պաշտպանությանը և ազգային անվտանգությանը վերաբերող այլ միջոցառումներին։4․5 մլրդ մանաթ նախատեսվում է ուղղել հատուկ նշանակության պաշտպանական ծրագրերի վրա։

2025 թվականի գործող բյուջեով նախատեսված է 8․396 միլիարդ մանաթ հատկացում պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտներին։ 2026–ի համար հատկացված գումարը 3․8%-ով գերազանցում է 2025–ի ռազմական բյուջեն։

Մինչդեռ Բաքուն հայտարարել է, թե մինչև 2030 թվականը նվազեցնելու է պետական ծախսերը, որոնք ուղղվում են պաշտպանության և ազգային անվտանգության ապահովման համար՝ մինչև 7․969 միլիարդ մանաթ։

Մինչդեռ, 2026 թվականին այդ ոլորտին հատկացվող գումարը կկազմի 8․715 միլիարդ մանաթ։ Սա նշանակում է, որ 2026-ից մինչև 2029 թվականը տվյալ հատվածում նախատեսվում է 8.6 տոկոս կրճատում։