AM
22 Հոկտեմբեր 2025 - 14:20 AMT

Նախարար․ Եիտասարդական ԱԱ–ն ՀՀ–ում և Վրաստանում անցկացնելու հայտը ՖԻՖԱ-ն դեռևս քննարկում է

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ ՖԻՖԱ-ն դեռ վերջնական որոշում չի կայացրել 2029 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության համատեղ անցկացման մասին՝ Հայաստանում և Վրաստանում։

Նա այդպես է պատասխանել այն հարցինպատասխանելով հարցին, թե 2029 թվականին տեղի ունենալիք աշխարհի երիտասարդական առաջնությունը հնարավո՞ր է, որ տեղի ունենա Կապանի մարզադաշտում, որն այս պահին վերակառուցվում է, հայտնում է 1lurer.am-ը։

Նախարարը ընդգծել է, որ Կառավարությունը կատարել է անհրաժեշտ քայլերը՝ համապատասխանեցնելու ՖԻՖԱ-ի պահանջներին և դրական որոշման հասնելու նպատակով։

«Բնականաբար, շատ ուրախ կլինենք, որ Կապանում մարզադաշտը պատշաճ վիճակում լինի մինչև հնարավոր առաջնությունը՝ 2029 թվականը: Ուղղակի հիշեցնեմ, որ խոսքը Հայաստան-Վրաստան համատեղ հյուրընկալության մասին է, և լոգիստիկ առումով այնպիսի վայրեր պետք է ընտրվեն, որպեսզի հարմար լինեն երկու երկրներում զուգահեռաբար առաջնություն անցկացնելու համար:

Հաշվի առնելով, որ Կապան թռիչքներ կան, ոչինչ չի կարելի բացառել: Եկեք մենք գործերը անենք, մնացածը կլինեն կազմակերպչական հարցեր»,- ասել է նա: