AM
23 Հոկտեմբեր 2025 - 11:06 AMT

ԱՄՆ փոխնախագահն այցելել է Երուսաղեմի Սբ Հարության տաճարի հայկական բաժին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը իր տիկնոջ հետ այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար և տաճարի հայկական բաժին։Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության կալվածքների տեսուչ Կորյուն եպիսկոպոս Բաղդասարյանը, հայտնում է Արմենպրեսը։

«Այսօր պատիվ ունեցա Երուսաղեմի հայ պատրիարքի անունից Ս. Հարության տաճարում դիմավորելու ԱՄՆ փոխնախագահ տիար Ջեյ Դի Վենսին և տիկնոջը ու հայկական բաժնում ներկայացնելու Հայ եկեղեցու և Երուսաղեմի հայոց պատրիարքության մասին հակիրճ տեղեկություն»,- գրել է նա: