AM
24 Հոկտեմբեր 2025 - 06:21 AMT

Մեդվեդև. Միգրանտները պետք է լքեն ՌԴ–ն աշխատանքային պայմանագրի ավարտից հետո

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ միգրանտները պետք է լքեն ՌԴ–ն աշխատանքային պայմանագրի ավարտից հետո։

Ըստ նրա, ներգաղթյալները պետք է գտնվեն երկրում բացառապես գործող աշխատանքային պայմանագրի շրջանակում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Անհրաժեշտ է, որպեսզի միգրանտը գտնվի մեր երկրում խստորեն իր աշխատանքային պայմանագրի դրույթներին համապատասխան և անհապաղ լքի դրա տարածքը, երբ իր խնդիրները կատարված են», — գրել է Մեդվեդևը Max հարթակի իր ալիքում։

ՌԴ-ում ընդունված նոր կարգավորման համաձայն, ՌԴ առանց վիզայի մուտք ունեցող երկրների քաղաքացիները մեկ տարվա ընթացքում ՌԴ-ում մնալու իրավունք ունեն 90 օր՝ նախկին 180 օրվա փոխարեն։ Վարորդները Հայաստանի իշխանություններից պահանջում են բանակցել ռուսական կողմի հետ և հասնել այդ կարգավորման չեղարկմանը։ Վարորդները նշում են, որ դրանից ամենաշատը տուժելու են բեռնափոխադրում և ուղևորափոխադրում իրականացնողները, քանի որ տարվա մեջ միայն 90 օր նրանք կարող են մնալ Վերին Լարսի անցակետում՝ այդտեղ առկա հերթերի և այլ խնդիրների պատճառով։