Մոսկվայի դատարանը հեռակա կարգով կալանավորելու որոշում է կայացրել «Սոյուզ» ավիաշարժիչային գիտատեխնիկական համալիրի գիտատեխնիկական խորհրդի նախագահ Մկրտիչ Օքրոյանի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության գործի շրջանակում։
«Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ Մկրտիչ Օքրոյի Օքրոյանին երկամսյա ժամկետով կալանքի տակ պահելու վերաբերյալ՝ կամ Ռուսաստանի Դաշնություն արտահանձնման կամ արտաքսման դեպքում Ռուսաստանի իրավապահ մարմիններին հանձնելու պահից, կամ Ռուսաստանի Դաշնությունում նրա փաստացի կալանքի տակ գտնվելու պահից», – հայտնել են դատարանից, գրում է Sputnik Արմենիան։
Օքրոյանը ներկայումս հետախուզման մեջ է, սակայն դատարանը գործի վերաբերյալ հավելյալ մանրամասներ չի հրապարակել։
Նշվել է նաև, որ Ալեքսեյ Նավալնիի թիմի կողմից ստեղծված հիմնադրամը Մեծ Բրիտանիայում բացահայտել է առանձնատուն, որը ենթադրաբար պատկանում է Օքրոյանի ընտանիքին։






