AM
25 Հոկտեմբեր 2025 - 10:44 AMT

Արթուր Դավթյանը՝ ԱԱ-ի արծաթե մեդալակիր

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի վարժության եզրափակիչում Արթուր Դավթյանը հավաքելով 14.833 միավոր` դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն: Աշխարհի չեմպիոն դարձավ ՕԽ չեմպիոն Կարլոս Յուլոն Ֆիլիպիններից:

Արթուր Դավթյանն աշխարհի 2022 թվականի առաջնության ոսկե մեդալակիր է, նա երեք անգամ` 2021, 2023, 2025 թվականներին դարձել է Եվրոպայի չեմպիոն: Դավթյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե, Փարիզի ՕԽ-ի արծաթե մեդալակիր է:

Նախօրեին Հայաստանի հավաքականից աշխարհի փոխչեմպիոն էր դարձել Մամիկոն Խաչատրյանը (նժույգ-թափեր):