AM
27 Հոկտեմբեր 2025 - 11:36 AMT

Պորտուգալիայի հետ խաղի հայ երկրպագուների համար տոմսերի վաճառքը կիրականացնի ՀՖՖ-ն

Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 16-ին աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի 6-րդ տուրում կմրցի Պորտուգալիայի ազգային ընտրանու հետ։

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պահանջով այս հանդիպման՝ Հայաստանի հավաքականի երկրպագուների համար նախատեսված սեկտորի տոմսերի վաճառքը կիրականացնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայ երկրպագուների համար նախատեսված է S-50 սեկտորը հայտնում է ՀՖՖ-ն:

Այն երկրպագուները, ովքեր ցանկանում են ներկա լինել Պորտուգալիա-Հայաստան հանդիպմանը, պետք է տոմսերի գնման համար վճարեն ստորև նշված հաշվեհամարով՝ պարտադիր նպատակ դաշտում նշելով իրենց էլեկտրոնային հասցեն և տոմսերի քանակը։

Վճարումը պետք է կատարել հետևյալ բանկային վավերապայմաններով․

Company Name: FOOTBALL FEDERATION OF ARMENIA NGO

Address: Yerevan, Khanjyan Street 27, 0010

Beneficiary Bank: ID BANK CJSC, Yerevan

Account number (AMD): 11817081065902

Account number (EUR): 11817081065905

Account number (USD): 11817081065901

Swift code: ANIKAM22

Tax code: 02566915

Մեկ տոմսի արժեքը՝ 28 եվրո է (ներառյալ հարկեր)։

Մեկ անձ կարող է գնել անսահմանափակ քանակի տոմս։

Վերջնաժամկետը նոյեմբերի 3–ին է, ժամը 18:00։

Վճարումը ստանալուց հետո ՀՖՖ-ն տվյալ էլեկտրոնային հասցեին կուղարկի համապատասխան քանակի տոմսեր:

Հանդիպումը կկայանա Պորտուի «Դրագան» մարզադաշտում։