Հռոմի Պապ Լեոն XIVնոյեմբերի 30-ին՝ Սուրբ Անդրեաս առաքյալի տոնին, Թուրքիա կատարելիք իր առաքելական ճանապարհորդության ընթացքում Ստամբուլում կայցելի Պոլսո Հայոց պատրիարքության ենթակայության տակ գտնվող հայկական եկեղեցի, հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
Աղոթքի արարողությունը ներառվել է Պապի այցի օրակարգում՝ որպես քրիստոնեական համերաշխության և էկումենիկ երկխոսության խորհրդանշական դրսևորում։
Պապի այցը տեղի կունենա Նիկիայի առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակի շրջանակում, որի հոբելյանը համարվում է քրիստոնեական համընդհանուր եկեղեցու պատմության առանցքային տարեթվերից մեկը։






