Նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունենալու 2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստան-Հունգարիա հանդիպումը։
Հոկտեմբերի 31–ից տոմսերը հասանելի են կայքում: Ինչպես այս, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների համար տոմսերի վաճառքն իրականացվելու է միայնառցանց․տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան-Հունգարիախաղիոչ ավելի, քան 2 տոմս: Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերըtickets.ffa.amկայքիանձնական հաշվում,սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը:
Տոմս գնելուհամար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացումtickets.ffa.amկայքում:
Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետքէ սպասել հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00-20։00՝30 րոպեի ընթացքում:
«Անվտանգության նկատառումներից ելնելով և կուտակումներից խուսափելու նպատակով՝ խնդրում ենքմարզադաշտ ժամանել խաղից առնվազն 2 ժամ առաջ»,–ասվում է հաղորդագրության մեջ։






