Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որով վերջինս Խորհրդային Միության Պետական անվտանգության կոմիտեին (ԿԳԲ) է մեղադրել է հայերի և թուրքերի պատմական հակասությունների մեջ։
Զախարովան նշել է. «Փաշինյանը ԿԳԲ-ին է մեղադրել թուրքերի եւ հայերի պատմական խնդիրների մեջ», հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նա հիշեցրել է, որ ԿԳԲ–ն Հայոց ցեղասպանութունից 40 տարի անց է ստեղծվել։
«ԿԳԲ-ն ստեղծվել է 1954 թվականին։ Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում սկսվել է 1915 թվականին՝ ԿԳԲ-ի ստեղծումից գրեթե 40 տարի առաջ», — գրել է Զախարովան։
Հոկտեմբերի 22-ին Փաշինյանը հայտարարել էր, որ հայերի մեջ Թուրքիայի և Ադրբեջանի մասին արմատացած պատկերացումները ձևավորվել են Խորհրդային Միության ազդեցության տակ և կոչ արել «ազատագրվել» նրանցից։ «Մենք պետք է դուրս գանք ԿԳԲ-ի գործակալների՝ մեզ համար ձևակերպված աշխարհի պատկերից», – ասել էր Փաշինյանը:






