AM
6 Նոյեմբեր 2025 - 11:59 AMT

Ալիև. Ադրբեջանի բանակը համապատասխանեցվում է ՆԱՏՕ-ի չափանիշներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի բանակը համապատասխանեցվում է ՆԱՏՕ-ի չափանիշներին և դա արվում է Թուրքիայի հետ սերտ համագործակցությամբ։ Նա այդ մասին ասել է ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

Ալիևը հավելել է, որ բանակի արդիականացումը կշարունակվի, հայտնում է APA-ն։

Նա նաև անդրադարձ է կատարել Ադրբեջանի և դաշինքի միջև հարաբերությունների ընդլայնման կարևորությանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Ադրբեջանի Ազգային գիտությունների ակադեմիայի նիստում, հայտարարել է, թե «չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ»։ Նա նաև ասել է, թե ադրբեջանցիները երբեք չեն տառապել անջատողականությամբ, ուստի «ադրբեջանցիների վերադարձը իրենց պատմական հողեր՝ ներկայիս Հայաստան, չպետք է վախեցնի հայ ժողովրդին»: