AM
7 Նոյեմբեր 2025 - 11:09 AMT

ՀՀ–ն 17 մեդալ է նվաճել գրեփլինգի պատանեկան ու երիտասարդական ԱԱ-ում

Հայ մարզիկները հաջող մասնակցություն են ունեցել գրեփլինգի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը, որն անցկացվել է Հունաստանի Լուտրակի քաղաքում։

Հայաստանը մրցաշարին մասնակցում էր 24 հոգանոց պատվիրակությամբ և նվաճել է 17 մեդալ գրեփլինգ ու գրեփլինգ Gi ձևաչափերում, հայտնում է Factor.am-ը։

Եվրոպայի Մ15 չեմպիոն է դարձել Զորիկ Հովհաննիսյանը։

Հայաստանի թիմի մեդալակիրներն են՝

Մ15 տարիքային խմբում․

Զորիկ Հովհաննիսյան – ոսկե մեդալ

Գասպարյան Դավիթ – արծաթե և բրոնզե մեդալներ

Խաչատրյան Գոռ – արծաթե և բրոնզե մեդալներ

Սախկալյան Վանիկ – 2 բրոնզե մեդալ

Կարապետյան Մարատ – 2 բրոնզե մեդալ

Սարգսյան Սարգիս – բրոնզե մեդալ

Մ17 տարիքային խմբում․

Ալեքսանյան Ռաֆիկ – 2 արծաթե մեդալ

Սահակյան Գոռ – 2 բրոնզե մեդալ

Սարգսյան Վանիկ – բրոնզե մեդալ

Առաքելյան Ջիվան – բրոնզե մեդալ

Մ20 տարիքային խմբում․

Վիրաբյան Սարգիս – բրոնզե մեդալ