AM
8 Նոյեմբեր 2025 - 11:10 AMT

ԵՄ դադարեցնում է բազմակի Շենգեն վիզաների տրամադրումը ՌԴ քաղաքացիներին

Եվրոպական հանձնաժողովը, մի շարք բացառություններով, արգելել է նոր բազմակի Շենգեն վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին։ Ի հավելումն, այս կանոնը վերաբերում է ոչ միայն Եվրամիության երկրներին, այլ նաև Շենգենի տարածաշրջանի այլ պետություններին՝ ինչպես օրինակ Շվեյցարիային և Նորվեգիային։

Ընդունված որոշման համաձայն, Ռուսաստանի քաղաքացիները միայն բացառիկ դեպքերում կարող են ստանալ բազմակի վիզա։

Բացառություններ կան միայն ԵՄ երկրներում բնակության իրավունք ունեցողների ընտանիքի անդամների և տրանսպորտային ոլորտի աշխատակիցների (նավաստիներ, վարորդներ և գնացքի ուղեկցորդներ) համար։

Հիմնավորված դեպքերում թույլատրվում են բազմակի վիզաներ անկախ լրագրողներին, իրավապաշտպաններին և ընդդիմախոսներին։

Ընդհանուր պայմաններում վիզաների հարցերը լուծվում են կոնկրետ երկրներում։ Սակայն այս դեպքում ԵՄ‑ն հղվում է իր իրավունքին՝ վիզաների տրամադրումը սահմանափակելու բացառիկ դեպքերում, որոնք կապված են միգրացիոն վտանգների և անվտանգության հետ։

Որոշումը բացատրվում է Ռուսաստանի ներխուժմամբ Ուկրաինա, կիբեռսպառնալիքներով և արդյունաբերական լրտեսությամբ Ռուսաստանից, վիզաների հնարավոր չարաշահմով քարոզչական նպատակներով և «Ռուսաստանի կողմից միգրացիայի օգտագործմամբ որպես զենք»։

Նոր կանոնները չեն տարածվում Ռուսաստանի քաղաքացիների վրա, որոնք մշտապես ապրում են երկրի սահմաններից դուրս։ Նրանց համար գործում է առանձին ընթացակարգ՝ լրացուցիչ ստուգումով։

Որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 10–ին։