Հայ բռնցքամարտիկները պատմական արդյունք են ապահովել Եվրոպայի երիտասարդների առաջնությունում։ Մինչև 23 տարեկանների առաջնությունում տղաների պայքարում ասպարեզ դուրս եկած բոլոր մարզիկները դուրս են եկել կիսաեզրափակիչ և աապահովել առնվազն բրոնզե մեդալ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Տիգրան Մակիչյանը և 71 կգ քաշային Արտյոմ Ստեփանյանը պայքարն ավարտել են կիսաեզրափակիչում և դարձել Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրներ։
75 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը ապահովել է Հայաստանի 9-րդ եզրափակչի ուղեգիրը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում։ Հայ մարզիկը մեծ առավելությամբ տպավորիչ հաղթանակ է տարել մոլդովացի Լիսիլ Նիչիտայի նկատմամբ։






