AM
8 Նոյեմբեր 2025 - 12:01 AMT

Էրդողան․ Հաղթանակը Ղարաբաղում ոսկե տառերով կգրվի թյուրքական աշխարհի պատմության մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հաղթանակը Ղարաբաղում ոսկե տառերով կգրվի թյուրքական աշխարհի պատմության մեջ»։ Նա այդ մասին ասել է Բաքվում կազմակերպված ռազմական շքերթի ժամանակ, գրում է APA-ն։

«Ես սրտանց շնորհավորում եմ իմ եղբորy՝ Իլհամ Ալիևին, Մեծ Հաղթանակի ճարտարապետին։ Ղարաբաղի ազատագրումը հպարտության աղբյուր է նաև թյուրքական աշխարհի համար», — ընդգծել է Էրդողանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը երբեք չի հաշտվել Ղարաբաղի կորստի հետ։

Արցախi ժողովրդին 9 ամիս շրջափակման մեջ պահած, նրա դեմ ագրեսիա գործած և էթնիկ զտման ենթարկած երկրի ղեկավարը հայերին է մեղադրել նմանատիպ հանցագործությունների մեջ։

Բաքվում կայացած ռազմական շքերթին մասնակցել են Թուրքիայի և Պակիստանի զինծառայողները։