Երևանում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների և երիտասարդների բռնցքամարտի առաջնությունում 67 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը հաղթանակ է տարել բելառուս մարզիկ Մաքսիմ Ռիբակի նկատմամբ՝ 5։0 միաձայն հաշվով և հռչակվել Եվրոպայի չեմպիոն, հայտնում է Բռնցքամարտի ֆեդերացիան։
Չեմպիոնի կոչում են նվաճել նաև Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ) ու Արգիշտի Հակոբյանը (67 կգ)։
Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոն էր դարձել Վաղարշակ Քեյանը։ 54 կգ քաշային կարգում նա 5։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ռուս մարզիկ Արսենիի Ժիլցովի նկատմամբ։
Հարություն Մարտիրոսյանը և Վահրամ Դովլաթբեկյանը դարձել են Եվրոպայի փոխչեմպիոններ։
Եվրոպայի մինչև 23 տարեկանների ու երիտասարդների առաջնությունը մեկնարկել էր նոյեմբերի 3-ին Սպորտի կառավարման կենտրոնում։






