AM
11 Նոյեմբեր 2025 - 07:08 AMT

Ըստ ԱՄՀ–ի՝ ՀՀ–ում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմում է մոտ $9000

Արժույթի միջազգային հիմնադրամը ներկայացրել է մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշը։ Հայաստանում այն կազմում է 8970 դոլար։

Վրաստանի համար նշված ցուցանիշը գնահատվել է մոտ 10,130 դոլար, իսկ Ադրբեջանի դեպքում այն կազմել է մոտ 7370 դոլար։

Իրանում այդ ցուցանիշը 4070 դոլար է, իսկ Թուրքիայում 18,200 դոլար։

Ռուսաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն գնահատվել է 17,450 դոլար։

Ըստ ԱՄՀ տվյալների, ՀՀ–ին համեմատաբար մոտ ցուցանիշ ունի Բելառուսը՝ 9400 դոլար, Մոլդովայում այն 8240 է։

Իսկ, օրինակ, Ղազախստանում այդ ցուցանիշը 14,720, Լատվիայում՝ 25,630, որոնք նույնպես հետխորհրդային երկրներ են։