AM
11 Նոյեմբեր 2025 - 07:42 AMT

Պետրոսյանն ու Հակոբկոխյանը՝ Մ23 Եվրոպայի չեմպիոններ

63․5 կգ քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկ Մանվել Պետրոսյանըև 71 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Հակոբկոխյանը Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոններ են դարձել, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Հարություն Հակոբկոխյանը բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի որդին է և նվաճել է Հայաստանի երկրորդ ոսկե մեդալ

75 կգ քաշում Մարատ Միքայելյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն։

Չեմպիոնական տիտղոս են նվաճել նաև Սամվել Սիրամարգյանը (75 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Արգիշտի Հակոբյանը (67 կգ)։ Էլիդա Քոչարյանը մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն է դարձել։