AM
12 June 2009 - 11:29 AMT

«Չիբուրդանիձեի գավաթի» 7-րդ փուլը հաջող ընթացք է ունեցել Լիլթ Գալոյանի եւ Լիլիթ Մկրտչյանի համար

Ավարտվել է Մայա Չիբուրդանիձեի անվան շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ փուլը, որում հայ շախմատիստուհիներ Լիլիթ Գալոյանն ու Լիլիթ Մկրտչյանը հաջող ելույթ են ունեցել` հաղթանակ տանելով վրացուհի Ալեքսանդր Վախանիայի եւ ռումինուհի Յուլիա-Իոնելա Իոնիկայի հանդեպ:

Հայաստանի երրորդ ներկայացուցիչ Սիրանուշ Անդրեասյան խաղաղ դաշն է կնքել վրացուհի Նատո Իմնաձեի հետ:

Այդպիսով, մրցաշարի ավարտից երկու փուլ առաջ Լիլիթ Գալոյանը 5 միավորով կիսում է աղյուսակի 2-9-րդ տեղերը` մրցաշարի միանձնյա առաջնորդ Բելա Խոտենաշվիլուց ետ մնալով մեկ միավորով: Լիլիթ Մկրտչյանը 7 փուլերի ընթացքում հավաքել է 4,5 միավոր: Սիրանուշ Անդրեասյանը` 4 միավոր:

Նախավերջին 8-րդ փուլում Գալոյանն ուժերը կչափի Սլովենիայի ներկայացուցիչ Աննա Մուզիչուկի հետ, իսկ Մկրտչյանն ու Անդրեասյանը կհանդիպեն վրացի շախմատիստուհիներ Միրանդա Միկաձեի եւ Ինգա Խուրցիլավայի հետ համապատասխանաբար: