Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է վրաց-ադրբեջանական սահմանին ռազմական օդանավի կործանման մասին վրացական մամուլում հայտնված տեղեկությունները, հայտնում է «Ազատությունը»։
«Վրաստանում կործանվածը C130 մակնիշի ռազմատրանսպորտային օդանավ է, որն Ադրբեջանից վերադառնում էր հայրենիք։ Աղետի վայրում Վրաստանի իշխանությունների հետ համատեղ որոնողական և փրկարարական գործողություններ են ձեռնարկվել», – հաղորդել է Թուրքիայի ռազմական գերատեսչությունը։
Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները հաղորդել էին թուրքական ռազմական ուղղաթիռի կործանման մասին։






