AM
14 Նոյեմբեր 2025 - 06:34 AMT

Բաքվում ցմահ ազատազրկումից մինչև 16 տարվա բանտարկություն են պահանջել հայ գերիների համար

Բաքվում շինծու գործերով ընթացող դատական ֆարսի ժամանակ մեղադրյալները ցմահ ազատազրկում են պահանջել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անդամների, այդ թվում Արցախի նախկին նախագահ Արայաիկ Հարությունյանի, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի, ինչպես նաև Դավիթ Մանուկյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի և ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի համար, հայտնում է Haqqin.az-ը։

Որոշ մեղադրյալների համար, որոնց 65 տարին լրացել է, մեղադրողները պահանջել են 20 տարվա ազատազրկում, որի առաջին 10 տարին՝ խիստ ռեժիմով բանտում։ Խոսքը Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Մադաթ Բաբայանի մասին է, հայտնում է Minval.az-ը։

Գործով անցնող մյուս հայերի համար պահանջել են 16-19 տարի ազատազրկում, որի առաջին 10 տարին՝ խիստ ռեժիմով բանտում։ Խոսքը Գարիկ Մարտիրոսյանի, Դավիդ Ալավերդյանի, Լևոն Բալայանի, Վասիլի Բեգլարյանի, Գուրգեն Ղազարյանի, Էրիկ Ղազարյանի և այլոց մասին է։

Դատախազները նաև խնդրել են դատարանին չփոխել խափանման միջոց կալանքը մինչև վճռի ուժի մեջ մտնելը։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 27‑ին։

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։