AM
14 Նոյեմբեր 2025 - 08:11 AMT

ԱՄՆ-ում քննարկվել է Երևան–Լոս Անջելես ուղիղ թռիչքների հնարավորությունը

Նոյեմբերի 13-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է անցկացրել ամերիկյան խոշոր ավիափոխադրողներից մեկի՝ «Delta Air Lines» ընկերության փոխնախագահ Բոբ Լեթենեյի հետ։ Hանդիպման հիմնական թեման վերաբերել է Երևան–Լոս Անջելես ուղղությամբ ուղիղ ավիաթռիչքների իրականացման հնարավորությանը։

Զրուցակիցներն անդրադարձել են ուղևորահոսքի պահանջարկին, տեխնիկական և լոգիստիկ հնարավորություններին, ինչպես նաև այն համագործակցության ձևերին, որոնք կարող են խթանել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև օդային հաղորդակցության զարգացումը, հայտնում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության

Դեսպան Մկրտչյանն ընդգծել է, որ ուղիղ թռիչքների գործարկումը մեծ նշանակություն կարող է ունենալ սփյուռքի հետ կապերի ամրապնդման, զբոսաշրջային հոսքի աճի և տնտեսական կապերի խորացման տեսանկյունից։

Քննարկումները նախատեսվում է շարունակել մասնագիտական մակարդակում՝ գնահատելու նախագծի գործնական իրագործման հնարավորությունները։