AM
19 Նոյեմբեր 2025 - 06:18 AMT

Ֆիդան․ Թուրքիան տարբեր մակարդակներում շարունակում է երկխոսությունը ՀՀ հետ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան տարբեր մակարդակներում շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ։

Ըստ նրա՝ Երևանը ցուցաբերում է բաց դիրքորոշում, հայտնում է APA-ն։

«Երևանը ցուցաբերում է բաց դիրքորոշում հարաբերությունների կարգավորման հարցում, և երկու կողմերը համատեղ աշխատում են կոնկրետ քայլերի մշակման ուղղությամբ», – ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։

Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Թուրքիայի հետ ՀՀ-ի ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ մենք առաջիկայում կարող ենք նաև Հայաստան-Թուրքիա սահմանի բացում ունենալ։

«Մենք ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական առումով պատրաստ ենք հենց այսօրվանից ՀՀ տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Հայաստանի տարածքում թե՛ ճանապարհները, թե՛ ճանապարհային ենթակառուցվածքները պատրաստ են դրան՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով» ,- ասել է նա։