AM
21 Նոյեմբեր 2025 - 06:56 AMT

Զախարովա․ Մոսկվայում ուշադիր հետևում են ՀԷՑ–ի և Կարապետյանի շուրջ իրավիճակին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է իրավիճակին, որը ստեղծվել է «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության և «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի շուրջ։

Նա հավելել է, որ «արտերկրում ռուսական բիզնեսի շահերի պաշտպանությունն այն հարցերից է, որոնք Մոսկվայի գերակայություններից են», գրում է ՏԱՍՍ–ը։

«Մոսկվայի ու Երևանի միջև ստեղծվել են նմանատիպ հարցերը քննարկելու միջկառավարական ալիքներ», – ասել է նա։

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 17-ին լիցենզիայից զրկել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատերերին՝ «Տաշիր Կապիտալ» ընկերությանը (սեփականատերը Սամվել Կարապետյանն է): Իսկ նոյեմբերի 18-ին դատարանը Կարապետյանի կալանքը երկարացրել է ևս երկու ամսով։