Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նոյեմբերի 20–ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոյի հետ, հայտնում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են հասարակական և քաղաքական օրակարգի շրջանակում փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցերի։






