Ղազախստանի էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումանգարինը հայտարարել է, որ Աստանան կարող է Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա նոր առևտրային երթուղի բացել։
Նրա խոսքով` հայկական տարածքով երթուղին Աստանային ուղիղ մուտք կապահովի դեպի թուրքական նավահանգիստներ, հայտնում է Sputnik Արմենիան։
«Հիմա մենք Ադրբեջանի տարածքով գնում ենք Վրաստան` Սևծովյան նավահանգիստներ։ Նոր երթուղին թույլ կտա դուրս գալ Նախիջևան, այնուհետև անմիջապես Թուրքիա` նրա ծովային նավահանգիստներ»,-նշել է նախարարը։
Նշենք, որ այս հայտարարությունը հնչել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ղազախստան կատարած պաշտոնական այցի ֆոնին։






