Համաշխարհային բանկը Հայաստանում 2025–ին կանխատեսում է ՀՆԱ-ի 5․2 %, իսկ 2026 թվականին՝ 4․9 % աճ: Այդ մասին ասվում է Հայաստանի տնտեսության վիճակի մասին ՀԲ հերթական զեկույցում (Country Economic Update):
Կանխատեսումը չի ներառում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի` օգոստոսի 8-ի համաձայնագրերը և դրանց կնքմանը հաջորդած իրադարձությունները (Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան հացահատիկի մատակարարումը), գրում է Sputnik Արմենիան։
ՀԲ-ի աճի կանխատեսումները մոտ են Հայաստանի կառավարության կանխատեսումներին, որը 2026-2028 թվականների համար կանխատեսում է 5․3 % միջին աճ:
Ընդհանուր առմամբ, Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժը մնում են ՏՏ (25․6 %) և շինարարության (18․5 %) ոլորտները: Առևտրի և ծառայությունների ոլորտը (ՏՏ-ն չհաշված) գրանցել է 4․4 % աճ (այն 2022-2023 թվականների համեմատ դանդաղել է), իսկ արդյունաբերությունում նկատվում է 12․1 %-ի չափով անկում։ ՀԲ-ի վերլուծությունն արվել է օգոստոսին՝ կես տարվա տվյալների հիման վրա, սակայն հետագա ամիսներին ընդհանուր պատկերը էապես չի փոխվել։ Գործազրկությունը փոքր-ինչ նվազել է՝ 2025 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կազմելով 13․1 %՝ 2024-ի տարեվերջի 13․9 %-ի դիմաց։ ՀԲ-ն նշում է, որ նվազումը կարող էր լինել ֆորմալ պատճառով՝ պետական ստուգումների արդյունքներով ստվերային զբաղվածության կրճատման հաշվին։
Ինչ վերաբերում է առանձին գործոններին, ապա 2024 թվականին, երբ, կապված արտարժույթի փոխարժեքի հետ, Ռուսաստանի կառավարությունը վերացրեց ոսկու արտահանման տուրքերը՝ , Հայաստանի տարածքով վերաարտահանման խթաններն ավելի քիչ են մնացել (հիմնականում տուրքի վճարումից խուսափելու համար)։ Վերլուծելով մյուս ոլորտները՝ 2025–ի տարեսկզբից զբոսաշրջիկների ներհոսքի անկում է գրանցվել, սակայն այն աճել է մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում։ Արդյունքում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը հասել է մոտ 1․5 միլիոնի՝ 2024 թվականի նույն ամիսների ընթացքում մի փոքր գերազանցելով 1․48 միլիոնի նշագիծը։ Օտարերկրյա զբոսաշրջիկների հիմնական մասը շարունակում է մնալ Ռուսաստանից այցելուների քանակը (41%):
Դրամական փոխանցումների ծավալը 2025 թվականի առաջին կիսամյակում մնացել է մոտավորապես 2024 թվականի նույն ժամանակահատվածի մակարդակին (մոտ 588 մլն դոլար՝ 595 մլն դոլարի դիմաց-խմբ.)։ Ամենաբարձր ցուցանիշը (2 միլիարդ 584 միլիոն դոլար) գրանցվել է 2022 թվականին՝ կարճաժամկետ և միջնաժամկետ բնակության եկած ՌԴ քաղաքացիների զգալի ներհոսքի պատճառով։
Ինչ վերաբերում է պետական պարտքին, ապա օգոստոսի վերջի դրությամբ այն կազմել է 2024 թվականի ՀՆԱ-ի 47․7 %-ը (այսինքն՝ ՀՆԱ-ի 50 % նիշից ցածր)։
Նշվում է, որ 2026-2027 թվականներին կավելանա ներդրումների դերը տնտեսական աճի ապահովման գործում՝ ի հաշիվ ինչպես պետականաշինության, այնպես էլ բիզնեսի տեխնոլոգիական վերազինմանն ուղղված աջակցության միջոցների:






