AM
24 Նոյեմբեր 2025 - 06:26 AMT

Կյանքից հեռացել է ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը

Կյանքից հեռացել է ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլային վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։

Հոկտեմբերի 12-ին նա դարձել էր 99 տարեկան։ Նոյեմբերի 20–ին նա հոսպիտալացվել էր։

Սիմոնյանը Խորհրդային Միության քառակի չեմպիոն է, Մոսկվայի «Սպարտակի» կազմում՝ ԽՍՀՄ կրկնակի գավաթակիր, այդ ակումբի լավագույն ռմբարկուն՝ խփած 160 գոլով։ 1956 թվականին Նիկիտա Սիմոնյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է Մելբուռնի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր։

Կարիերայի ավարտելուց հետո Սիմոնյանը հաջողության է հասել նաև որպես մարզիչ. Մոսկվայի «Սպարտակի» հետ հաղթել է ԽՍՀՄ առաջնությունը 1962 և 1969 թթ․, իսկ 1973–ին նրա գլխավորությամբ Երևանի «Արարատը» դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր:

Նրան շնորհվել էր Ռուսաստանի աշխատանքի հերոսի կոչում։