Նոյեմբերի 24-ին Բաքվում շարունակվել է հայտնի գործարար, բարերար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործերով դատական ֆարսը։
Դատական նիստը նախագահել է դատավոր Զեյնալ Աղաևը։ Նշվում է, որ Վարդանյանին տրամադրվել է թարգմանիչ՝ իր տիրապետած լեզվով՝ ռուսերեն, ինչպես նաև պաշտպան՝ պետական հաշվին, գրում է Azertag-ը։
Դատավոր Աղաևը դատական նիստին առաջին անգամ մասնակցող «տուժածներին» և նրանց իրավահաջորդներին ներկայացրել է դատարանի կազմը, պետական մեղադրանքը պաշտպանող դատախազներին, թարգմանիչներին և մյուս մասնակիցներին, ինչպես նաև բացատրել նրանց իրավունքներն ու պարտականությունները՝ օրենքով սահմանված կարգով։
Այնուհետև լսվել են «տուժածների» ցուցմունքները, որոնք պատմել են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ծավալծված մարտական գործողություններին իրենց մասնակցության և ստացած վիրավորումների մասին։
Դատական հաջորդ նիստը նախատեսված է նոյեմբերի 25-ին։
Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին իր ուղերձում նշել է, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների։






