Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Թուրքիայի նախագահի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մեկնել է Անկարա՝ մասնակցելու Հռոմի պապի պատվին Էրդողանի կազմակերպած ընդունելությանը, հայտնում է Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունը։
«Ինչպես հայտնի է նոյեմբերի 27-ին, Թուրքիա կժամանի Կաթոլիկ եկեղեցու Հոգևոր պետ՝ Լեոն ԺԴ Սրբազան քահանայապետը, ում առաջին կանգառը պետք է լինի Անկարան: Նույն օրը Թուրքիայի Հանրապետության նախագահն ի պատիվ Նորին Սրբության ընդունելութուն է կազմակերպում, որին հրավիրված է նաև Նորին Ամենապատվությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Պատրիարք Մաշալյանը միջոցառման ավարտից հետո նույն օրը գիշերային ժամերին վերադառնալում է Պոլիս։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով Հռոմի Պապ Լեոն 14-րդը նոյեմբերի 27-ից 30-ը լինելու է Թուրքիայում։նախատեսվում է Պապի և Էրդողանի հանդիպումը, որտեղ կողմերը քննարկելու են Թուրքիա-Վատիկան հարաբերություններին, Պաղեստինի շուրջ տիրող իրավիճակին, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներին վերաբերող հարցեր։
Նոյեմբերի 28-ին Լեոն 14-րդը այցելելու է Նիկեայի (Իզնիկ) Բազիլիկա և Այա Սոֆյա մզկիթ։ Այցը նվիրված է Նիկեայի 1-ին Տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցին։






