Ավարտվել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության 12-րդ փուլը: Երկրորդ խաղարկային օրը «Բանանցը» 0:2 հաշվով հաղթանակ տարավ «Արարատի» հանդեպ, իսկ «Կիլիկիան» եւ Գյումրու «Շիրակը», փոխանակվելով մեկական գոլով, ոչ ոքի են ավարտել խաղը:
Այդպիսով, «Արարատն» իր 12-րդ պարտությունն է կրել 12 փուլերում եւ շարունակում է մնալ միակ թիմը, որն առաջնությանը ոչ մի միավոր չի հավաքել:
Առաջնության առաջին օրը կայացան առաջին երկու հանդիպումները: «Փյունիկ» – «Գանձասար» հանդիպմանը հաշիվն այդպես թլ չբացվեց, իսկ Աշտարակի «Միկան» 1:2 հաշվով հաղթանակ տարավ «Ուլիսի» հանդեպ:
Մրցութային դրությունը 12 փուլերից հետո`
1.Փյունիկ – 29
2.Միկա – 26
3.Բանանց – 24
4.Ուլիս – 20
5.Շիրակ – 12
6.Գանձասար – 11
7.Կիլիկիա – 10
8.Արարատ – 0